Բաժին. Սոցիալական

Beeline. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի կարճրամետրաժ ֆիլմերի միջազգային երիտասարդական փառատոն

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և «Հայ–Ռուսական Երիտասարդական Միասնություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում են առաջին անգամ Հայաստանում «Ավանգարդ» երիտասարդական կարճրամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի անցկացման մասին։

Միջոցառումը տեղի կունենա Երևանում 2014թ–ի սեպտեմբերի 12-ից 14-ը։ Փառատոնի ծրագիրը բաժանված է երկու մասի և ներառում է հետևյալ անվանակարգերը՝  Միջազգային մրցույթի շրջանակում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Հանձնաժողովի հատուկ մրցանակ», ազգային մրցույթի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»։

Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողներ, ովքեր սովորում են բարձրագույն կրթական հաստատություններում, իսկ հանձնաժողովը կազմված կլինի ռուսական կինեմոտոգրաֆի հայտնի ներկայացուցիչներից և վաստակավոր արվեստագետներից։

Փառատոնը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2014թ–ի սեպտեմբերի 1–ը։

Հայտերն ուղարկելու և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել avangardfest@gmail.com էլեկտրոնային հասցեով։

Share