Բաժին. Սոցիալական

Անելիք Բանկը միացել է «Մեկ հայ, մեկ հոդված» նախագծին

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագծին, որի նպատակն է խթանել Վիքիպեդիայում հայալեզու հոդվածների քանակի ավելացմանը: Բանկի մասին hy.wikipedia.org կայքէջում տեղադրված հոդվածում առկա են Բանկի ղեկավար կազմի, պատմության, լոգոտիպի մասին և այլ տեղեկություններ:

«Մենք մեծ սիրով միացանք այս նախագծին և բավական մանրամասն ու մեծ պատասխանատվությամբ կազմեցինք Բանկի մասին հոդվածը: Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների առկայությունը բավական կարևոր է, քանի որ ընթերցողներին հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալ հայերենով: Նախագծի «Մեկ հայ, մեկ հոդված» անվան հետ մեկտեղ շատ արդյունավետ կլինի կիրառել նաև «Մեկ կազմակերպություն մեկ հոդված» սկզբունքը, որն առավել կհարստացնի հայերեն Վիքիպեդիան»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Share