Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. առաջատար օպերատորի աշխատակիցների անձնական ներդրումը` Վեդու Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում ցանկապատի կառուցմանը

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորն արդեն 9 տարի Հայաստանի շուկայում գործում է կառավարման քաղաքակիրթ մոդելով: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու կազմակերպության արժեհամակարգը վաղուց կենսակերպ է դարձել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու նրանց ցանկությունը պարբերաբար դրսևորվում է բազմաթիվ նախագծերում, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում   կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

Այսօրինակ ծրագրերից մեկն էլ իրականացվել է Արարատյան Հայրապետական թեմի` Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակի տարածքում: Այս անգամ իրենց անձնական միջոցներից ներդրում են կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցները: Նրանց նախաձեռնությունը ողջունել և որոշակի աջակցություն է տրամադրել նաև տնօրինությունը: Միասնական նվիրման արդյունքում հավաքվել է ավելի քան 3,5 մլն դրամ, որն ուղղվել է շինարարության իրականացմանը: Արդյունքում` եկեղեցու տարածքն առանձնացվել է ցանկապատով: Տեղադրվել է մուտքի դարպասը:

Ցանկապատի և դարպասի կառուցման աշխատանքները կազմակերպվել և ավարտվել են մեկ ամսվա ընթացքում. նպատակն ազնիվ էր, միջոցները` նվիրական: Եկեղեցու բարեկարգ տարածքի մաքրման աշխատանքներն իրականացրել են նախաձեռնության հեղինակները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցները:

«Գործունեության առաջին իսկ տարիներից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարել հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարության դրսևորումը: Ուրախ եմ արձանագրել, որ ընկերության ներսում ձևավորված արժեքային համակարգը խորը արմատներ է գցել նաև մեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի գիտակցության մեջ: Ամենամեծ ձեռքբերումը միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունն է: Ուրախ եմ նաև, որ այսօր մեր կողքին է ընկերության հետ համագործակցությունը բարձր գնահատող «Հովեր» երգչախումբը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խմբերգային երաժշտությամբ զբաղվող «Հովերը» ժողովրդական նվագարանների, թատրոնի և ակադեմիական ծրագրերի համադրման միջոցով զարգացրել է իր ձեռքբերումները: Գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շուրջ երկու տարվա համագործակցության արդյունքում, երգչախումբը հասցրել է մասնակցել միջազգային չորս փառատոնի: Միայն անցյալ տարի «Հովերը» կատարումներով ներկայացել է Ֆրանսիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Թայլանդում և Բելգիայում՝ վերադառնալով համերգային նոր շրջագայությունների առաջարկներով:  Երգչախմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երկու տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը կազմել է ավելի քան 69 մլն դրամ:

Share