Բաժին. Սոցիալական

Ուորեն Բաֆեթը 2.8 մլրդ դոլար է հատկացրել բարեգործությանը

Ամերիկյան հայտնի գործարար, բարերար և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն հանդիսացող Ուորեն Բաֆեթը 2.8 մլրդ դոլար է տրամադրել բարեգործության նպատակներով: Նվիրատվությունը բաղկացած է Berkshire Hathaway ընկերության 21.7 մլն բաժնետոմսից՝ մեկ բաժնետոմսի արժեքը՝ 128.98 դոլար:

2.8 մլրդ դոլարից 2.1 մլրդը նվիրաբերվել է Բիլ և Միրանդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին, 215 մլն դոլարը՝ Սյուզան Թոմփսոն Բաֆեթ հիմնադրամին, 150-ական միլիոն դոլար՝ Շերվուդ, Նովո և Հովարդ Բաֆեթ հիմնադրամներին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ուորեն Բաֆեթը 2.6 մլրդ դոլար էր հատկացրել բարեգործությանը: Նախկինում Բաֆեթը խոստացել էր իր հարստության 99% հատկացնել բարեգործությանը, և կարծես թե պահում է այդ խոստումը: Նա արդեն 23 մլրդ դոլար է հատկացրել բարեգործական ծրագրերին և հիմնադրամներին: Միայն Բիլ Գեյթսն է, որ Բաֆեթից ավել գումար է հատկացրել բարեգործությանը՝ 28 մլրդ դոլար:

Նշենք նաև, որ վերոնշյալ 2.8 մլրդ հատկացումից հետո Բաֆեթի կարողությունը կրճատվել է մինչև 63.1 մլրդ դոլար, նա Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնականից նահանջել է չորրորդ տեղը՝ առաջ թողնելով Արմանիսիո Օրտեգային:

Share