Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ԱԻՆ-ում ստեղծվել է ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը (ՍՊԿ)

ՍՊԿ-ի ստեղծման, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբեր¬ման նպատակով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 50 միլիոն դրամ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հրավիրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ներկայացվել է ԱԻՆ-ում ստեղծված՝ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնը: Դրա ստեղծման համար համագործակցող կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել մեկ տարի առաջ`օգոստոսի 14-ին: Հուշագրի հիման վրա, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ ՍՊԿ-ի ստեղծման, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբեր¬ման նպատակով:

«Տեղեկատվական անվտանգությունը ժամանակակից աշխարհի առանցքային մարտահրավերներից մեկն է: Դրանք նկատի ունենալով և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաշվի առնելով`տեղեկատվական համակարգերի արդիականացումը և տվյալների անվտանգության գերժամանակակից պահանջների ապահովումն այլընտրանք չունեն: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գիտակցում է այդ արդիականացման գործընթացում երկարաժամկետ ներդրումների կարևորությունը: Սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծումն ուղղված է հնարավոր ճգնաժամային իրավիճակներում մեր պետության կառավարման համակարգի կենսունակության բարձրացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախագծի իրականացման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի կողմից հատկացվել է 12,4 մլն դրամ:

Խաղաղ ժամանակաշրջանում, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմական ժամանակաշրջանում՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ, կառավարման անխափան ընթացքն ապահովելու, անհրաժեշտ տեղեկատվու¬թյան պահպանման հուսալիությունն ապահովելու, արդյունավետ ու անվտանգ կիրառելու, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման և դրանց շահագործման բարելավման նպատակով, 2013 թվականից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սկսվել են ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի (ՍՊԿ) ստեղծման աշխատանքները: ՀՀ ԱԻՆ վարչական  մասնաշենքում, որը նախագծվել և կառուցվել է անվտանգության և սեյսմակայության բարձր պահանջներին համապատասխան, ստեղծվել և միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորվել են հատուկ ընտրված աշխատանքային և օժանդակ տարածքներ, դրանք ապահովվել են գերժամանակակից ենթակառուցվածքներով: ՍՊԿ-ի անվտանգ գործունեությունն ապահովելու համար այն հագեցվել է պահուստային էլեկտրասնուցման՝ 150 կՎտ/ժ հզորությամբ գեներատորով և անխափան էլեկտրական սնուցման («UPS»), հովացման, ինքնաշխատ ազդարարման, հրդեհաշիջման, տեսավերահսկման, միջավայրի պայմանների (խոնավության, ծխի, ջերմաստիճանի, փոշու և այլնի) վերահսկման, առանձնացված հողանցման և մուտքի/ելքի թույլատվության էլեկտրոնային վերահսկման համակարգերով:

Share