Բաժին. Սոցիալական

Beeline. Մանկական զագացման հիմնադրամի հետ համատեղ մեկնարկում է «Գիտելիք` հանուն բարեկեցության» ծրագիրը

Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի մեկնարկի մասին:

«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի նպատակն է ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: Ծրագրի շրջանակում Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի 6 կրթական հաստատությունում կիրականացվեն ներառական կրթության զարգացմանն ուղղված ծրագրեր: Ներառական կրթությամբ զբաղվող մասնագետները կանցնեն վերապատրաստում, մասնագիտական սենյակները կզինվեն հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, կստեղծվեն երեխաների զարգացման Beeline անկյուններ, երեխաներին կտրամադրվեն Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղալիքներ: 

«Մենք կարևորում ենք Մանկական զարգացման հիմնադրամի հետ հաջող համագործակցությունը և հավատացած ենք, որ այս ծրագիրը նույնպես կօգնի երեխաներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը և ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման համար: Սա իր հերթին ստեղծում է ինքնադրսևորման ավելի լայն հնարավորություններ երեխաների համար և նպաստում նրանց ինտեգրմանը հասարակություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:    

«Ներառական կրթության ներդրման գործընթացը և զարգացումը ՀՀ կրթության ոլորտի գերակա ուղղություններից մեկն է: Մանկական զարգացման հիմնադրամը կարևորում է առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը  և ծրագրերի միջոցով աջակցում ներառման գործընթացներին: Ներառական կրթության ներդրման այս փուլում անելիքները բազմազան են և դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Մինչ պետական ռազմավարական ուղղությունները, համակարգերը հստակեցվեն և առաջընթաց ունենան, կարիքներ ունեցող բազմաթիվ երեխաներ  չեն կարող սպասել,  հատկապես մարզերում, որտեղ ռեսուրսները և ծրագրերը քիչ են: Նման ծրագրերը մասնավորապես մարզերում աջակցում են  հատուկ կարիք ուենցող երեխային, նրա ընտանիքին, դպրոցին ու համայնքին: Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline ընկերությունը կարևորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը  և խթանում  մարզերում  հատուկ կարիք ուենցող երեխաների ներառման գործընթացին  հասարակություն»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։

Share