Բաժին. Սոցիալական

Ucom. Անանիա Շիրակացու ճեմարանում բացվել է նոր համակարգչային դասարան

Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և Անանիա Շիրակացու ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը հանդիսավոր բացել են «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված և կահավորված համակարգչային դասարանը:

Նորաբաց դասարանն ամբողջությամբ հարմարեցված է վիդեոկոնֆերանսներ անցկացնելու և համակարգչային դասերը լիարժեք անցկացնելու համար:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը իր խոսքում նշել է, որ համակարգչային դասարանի վերանորոգումն ու կահավորումը իրականացվել է գլխավորապես այն նպատակով, որ աշակերտներին հնարավորություն տրվի ստացած գիտելիքների միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: «Հուսով եմ, որ ճեմարանի ուսուցիչները ճիշտ կուղղորդեն երեխաներին՝ համակարգչային դասարանն ինքնազարգացման և հայրենիքի առաջխաղացման նպատակով օգտագործելու համար»:

Հայկ Եսայանը շրջել է դպրոցով, ծանոթացել դպրոցին ընձեռնված կրթական հնարավորություններին, իսկ հետագա համագործակցության շրջանակներում խոստացել անլար ինտերնետային ծածկույթով ծածկել դպրոցի տարածքը:

Share