Բաժին. Սոցիալական

ՀՀ ԿԲ. Մրցույթ Իսահակ Իսահակյանի կրթաթոշակ նշանակելու համար՝ կարող են մասնակցել ՀՊՏՀ և ԵՊՀ, Արցախի ՊՀ տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողները

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի III, IV կուրսերի և մագիստրատուրայի I և II կուրսերի գերազանց առաջադիմությամբ (ուսումնառության առաջին տարվանից սկսած) ուսանողներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 21-ը Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում` www.cba.am),
2. անձնագրի պատճեն,
3. մեկ գունավոր լուսանկար,
4. սոցիալական ապահովության քարտի պատճեն կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
5. տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից բարձր  առաջադիմության վերաբերյալ` սկսած բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու պահից,
6. ստուգման գրքույկի պատճեն,
7. վերլուծական/հետազոտական նյութ (ոչ ավելի, քան տասը տպագիր էջ) հետևյալ ոլորտների շրջանակում որևէ թեմայով.

–    Մաթմեթոդները տնտեսագիտության մեջ,
–    Մակրոտնտեսագիտություն և դրամավարկային քաղաքականություն,
–    Միջազգային տնտեսագիտություն և միջազգային առևտուր,
–    Ֆինանսական տնտեսագիտություն և կապիտալի շուկա,
–    Ֆինանսական համակարգի կայունություն,
–    Պետական ֆինանսներ,
–    Աշխատուժի շուկա,
–    Տնտեսական աճ և զարգացում անցումային տնտեսությունների համար:

Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 դրամ):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 59-26-34 հեռախոսահամարով ԿԲ Անձնակազմի կառավարման վարչություն:

Share