Բաժին. Սոցիալական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. բնության պահպանությունը սկսվում է քո գրասենյակից / տեսանյութ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված նոր տեսահոլովակը կոչված է բոլորիս հիշեցնելու, որ ամեն մեկիս կատարած փոքր խնայողության արդյունքում կարող ենք մեծ արդյունքների հասնել: Ոչ, խոսքը փողի խնայողության մասին չէ, այլ աշխատանքի ընթացքում օգտագործվող թղթի: Գաղտնիք չէ, որ թղթի օգտագործման անընդմեջ աճող ծավալները Երկրագնդին զգալի վնասներ են հասցնում՝ ահագնացող տեմպերով կրճատելով անտառապատ տարածությունների մակերեսները:

Բանկի աշխատակիցների կողմից աշխատանքի ընթացքում թղթի խնայողության պարզագույն կանոնների կիրառության արդյունքում որոշակի քանակի ծառեր փրկվում են հատումից: Թղթի խնայողության պարզագույն կանոններին կարող եք ծանողթնալ դիտելով կից տեսահոլովակը:

Մենք նույնպես միանում ենք այս նաձեռնությանը՝ բանկի հետ միասին կոչ անելով բոլորին հետևել տեսահոլովակում նկարագրված կանոններին:

Share