Բաժին. Սոցիալական

ՖՆ ուսումնական կենտրոն և ՀԱՀ. «Գործարար կառավարում» թեմայով 4-ամսյա ուսումնական ծրագիր

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն»-ը և «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամը 2014 թվականի հոկտեմբերի 13-ից կազմակերպում են «Գործարար կառավարում» թեմայով 4-ամսյա ուսումնական ծրագիր, որը կօգնի մասնակիցներին տիրապետել շուկայագիտության, ֆինանսների և կառավարման բիզնես հիմունքներին` ամրապնդելով իրենց ռազմավարական մտածողության հմտությունները:

Գործարար կառավարման ծրագիրն հաջողությամբ ավարտողներին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի կողմից կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր:

Դասընթացները տեղի կունենան երեկոյան ժամերին (18:00-ից հետո):

Շնորհիվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցության ամսական վճարը նվազել է մինչև 75.000 դրամ:

Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 10-ը: Դասերը սկսվում են 2014թ.-ի հոկտեմբերի 13-ին: Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544-692, 060 544-988, 060 612-706 հեռախոսահամարներով:

Share