Բաժին. Սոցիալական

Ապրելու համար լավագույն քաղաք է ճանաչվել Կանբերան. ՏՀԶԿ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հրապարակած հետազոտության տվյալներով` Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերան ճանաչվել է ապրելու համար լավագույն քաղաքն աշխարհում: Ուշագրավ է, որ թոփ տասնյակում տեղ է գտել ավստրալական ևս 5 քաղաք` ներառյալ Սիդնեյը, Մելբուրնը և Փերթը: 

Լավագույն պետությունների վարկանիշում առաջատար է ճանաչվել Ավստրալիան, որին հետևում է Նորվեգիան: Ապրելու համար վատագույն երկրներ են ճանաչվել Մեքսիկան, Թուրքիան, Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան: 

 ՏՀԶԿ հետազոտության համաձայն` աշխարհի ամենաթանկ քաղաքը Սինգապուրն է (ի դեպ, Սինգապուրում է վաճառվում նաև աշխարհի ամենաթանկ հագուստը), որին հետևում են Փարիզը, Օսլոն, Ցյուրիխը և Սիդնեյը: Վարկանիշի` անցյալ տարվա առաջատարը համարվող Տոկիոն ցուցակում հայտնվել է 6-րդ հորիզոնականում` դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքի նվազման ֆոնին: Ամենաթանկ քաղաքների տասնյակում տեղ են գտել նաև Կարակասը, Ժնևը, Մելբուրնը և Կոպենհագենը:

Հետազոտությունը կազմելիս ՏՀԶԿ փորձագետները ընտրել են 362 քաղաք` ՏՀԶԿ անդամ հանդիսացող 34 երկրներից: Որպես չափանիշ` հաշվի են առնվել բնակչության բարեկեցության մակարդակը, եկամուտները, կրթությունը, ինչպես նաև աշխատատեղերի քանակը, շրջակա միջավայրի պահպանության և առողջապահության մակարդակը:

Share