Բաժին. Սոցիալական

Էբոլայից կրած վնասի չափը գնահատվում է ավելի քան 32 մլրդ դոլար

Էբոլա տենդի հետագա տարածումը աֆրիկյան այլ երկրներում հնարավոր է էական վնաս հասցնի գլոբալ տնտեսությանը: Համաշխարհային բանկի գնահատականով` մինչև 2015թ. տարեվերջ վնասի չափն, ամենայն հավանականությամբ, կհասնի 32,6 մլրդ դոլարի:

Էբոլայից ամենաշատը տուժել են Գվինեան, Լիբերիան և Սյերա Լեոնեն: Բանկի տվյալներով` վիրուսից, ընդհանուր առմամբ, մահացել է շուրջ 3,5 հազար մարդ:

Փորձագետների կարծիքով` Էբոլայի պատճառով կրած տնտեսական վնասի չափն այդքան զգալի չէր լինի, եթե միջազգային հանրությունը պարբերաբար ներդրումներ կատարեր Արևմտյան Աֆրիկայի երկրների առողջապահական համակարգերի զարգացման գործում: Մասնավորապես, Նիգերիայում և Սենեգալում վիրուսի տարածման հաջող կասեցումը վկայում է այդ երկրներում առողջապահական համակարգերի զգալի ներուժի մասին:

Share