Բաժին. Սոցիալական

Մարկ Ցուկերբերգը ԷԲՈԼԱ վարակի դեմ պայքարի համար նվիրաբերել է 25 մլն ԱՄՆ դոլար

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն Էբոլա վարակի դեմ պայքարի համար նվիրաբերել է 25 մլն ԱՄՆ դոլար: Ցուկերբերգը գումարը փոխանցել է CDC Foundation ընկերություն, որը համագործակցում է Էբոլա վարակի դեմ պայքարող բոլոր ընկերությունների հետ և համարվում է պայքարի կորդինացիոն կենտրոն: Այս մասին իր facebook-յան էջում գրել է Ցուկերբերգը:

Երիտասարդ միլիարդատերը նշել է, որ Էբոլա վարակը հասել է մի այնպիսի մակարդակի, որ հարկավոր է այն ամբողջովին վերցնել վերահսկողության տակ: Ցուկերբերգի կարծիքով այս ամենը ֆինանսավորելու ամենաարագ տարբերակը բարեգործությունն է:

Նշենք, որ Ցուկերբերգն առաջին ամերիկացի միլիարդատերը չէ, ով գումար է նվիրաբերում Էբոլայի դեմ պայքարի համար: Այս տարվա սեպտեմբերին Microsoft  ընկերության հիմնադիր տնօրեն Բիլ Գեյթսն առաջինը Էբոլայի դեմ պայքարի համար հատկացրեց 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալլենը՝ 20 մլն ԱՄՆ դոլար:

Համաշխարհային առողջապահական կազմակերպության (ՀԱԿ) հաղորդած տվյալների համաձայն Էբոլայով վարակվածների թիվը հասել է 8400-ի, իսկ մահացածների թիվն անցել 4000-ից: Կազմակերպության կանխատեսումների համաձայն մի քանի ամսից վարակվածների թիվը կարող է անցնել 1 միլիոնից:

Share