Բաժին. Սոցիալական

Կանադան ևս 30 մլն դոլար է հատկացնում Էբոլայի դեմ պայքարի համար

Կանադական իշխանությունները Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար հատկացրել են լրացուցիչ 30 մլն դոլար: Այս մասին հայտնում է CBC News-ը:

Միջոցներն ուղղվելու են մարդասիրական կազմակերպություններին` անհրաժեշտ դեղորայք և բուժսարքավորումներ գնելու համար, իչպիսիք են շարժական լաբորատորիաները, որոնք արդեն գործում են աֆրիկյան այն երկրներում, որտեղ Էբոլայի համաճարակը ամենից շատ է տարածված:

Ավելի վաղ Կանադայի կառավարությունը ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և տարածաշրջանում աշխատող մյուս կառույցներին էր հատկացրել 35 մլն դոլար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ, իր հերթին, հայտարարել է, որ միջազգային հանրությունը Էբոլա տենդի դեմ պայքարի համար ոչ բավար միջոցներ է հատկացնում:

Share