Բաժին. Սոցիալական

Beeline. Երեխաների զարգացման անկյուններ՝ Արարատի մարզում

Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին:
Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը և այլ հյուրեր։

«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն: Բացված  կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։

«Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են  երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը և ներառական կրթության որակի բարձրացումը կխթանեն երեխաների մտավոր, խոսքային և ֆիզիկական ընդունակությունների և կարողությունների զարգացմանը։ Հատկանշական է հատկապես այն, որ Beeline-ի աջակցությամբ սա հանրապետությունում առաջին մանկապարտեզն է, որտեղ բացվում է զարգացման նման անկյուն», – նշեց  Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

«Մանկական զարգացման հիմնադրամը կարևորում է  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը: Ներառական կրթության ներդրման այս փուլում անելիքները բազմազան են և  դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline–ը կարևորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը  և խթանում  մարզերում  հատուկ կարիք ուենցող երեխաների ներառման գործընթացին հասարակություն: Մինչ պետական ռազմավարական ուղղությունները, համակարգերը հստակեցվեն և առաջընթաց ունենան, կարիքներ ունեցող բազմաթիվ երեխաները  չեն կարող սպասել,  հատկապես մարզերում, որտեղ ռեսուրսները և ծրագրերը բացակայում են կամ շատ քիչ են: Նման ծրագրերը մասնավորապես մարզերում աջակցում են  հատուկ կարիք ունեցող երեխաներին, նրանց ընտանիքների, դպրոցին ու համայնքին», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ «Beeline երեխաների զարգացման անկյունները» բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2014թ–ի սեպտեմբերի 10-ին։

Share