Բաժին. Սոցիալական

Beeline-ի և Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի համագործակցությունը շարունակվում է

Beeline-ը և Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը հայտարարում են համագործակցության շարունակության մասին:  Ընկերությունը, որպես գլխավոր հովանավոր,  կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել քառյակին՝ Հայաստանում և  արտասահմանյան երկրներում 2014-2015թթ. կայանալիք ողջ համերգաշրջանի ընթացքում։

«Մենք հպարտ ենք համագործակցության շարունակության համար, որը հանդիսանում է մեր ընկերության սոցիալական պատասխանատվության փայլուն օրինակ՝ ուղղված պրոֆեսիոնալիզմի և դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը: Ուրախ ենք, որ մեր ընդհանուր գործը շարունակում է մշակութային զարգացման իր առաքելությունը և այդպիսով օգնում է մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Վստահ եմ, որ նոր համերգաշրջանում Քառյակը կշարունակի մեզ ուրախացնել նոր նվաճումներով և պարգևներով», – նշեց  Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք բարձր ենք գնահատում Beeline-ի ուշադրությունն ու ցանկությունը մեր համերգային գործունեության աջակցման հարցում: Մեկ տարվա ընթացում մենք միասին կարողացանք ամուր հիմք կառուցել Հայաստանում դասական երաժշտության ապագայի և զարգացման համար: Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հետ, որը կիսում է մեր հետ մեծ սերը դեպի դասական երաժշտությունը», – ասացին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները։

Նշենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և դարձել  են հայտնի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն արժանացել  է բազմաթիվ մրցանակների ու պարգևների և ըստ արժանվույն է ներկայացրել հայրենիքը համաշխարհային բեմերում միջազգային համերգների ժամանակ: 2014 թ. հոկտեմբերին Կալուգայում կայացած Ժամանակակից Երաժշտության Երկրորդ Միջազգային Փառատոնին Քառյակն արժանացել է  «XX դարի Կոմպոզիտոր» առաջին միցանակին` արժանի գովասանական արձագանքներ ստանալով Ռուսաստանի և ԱՊՀ երկրների առաջատար երաժիշտների ու կոմպոզիտորների կողմից:

Beeline-ի աջակցությամբ Քառյակը համեգային շրջագայություններ կունենա Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև կանցկացնի բարեգործական համերգներ անապահով ընտանիքների և Հայաստանի մանկատների երեխաների համար:

Share