Բաժին. Սոցիալական

Հովիկ Աբրահամյան. որևէ աշխատող հղի կին չի տուժի

Այսօր կայացած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է «Ժամանակովոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների փոփոխություններին և նշել, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն: Վարչապետը նշել է, որ այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է արվի, որ որևէ աշխատող հղի կին չտուժի:

Հովիկ Աբրահամայնը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին դիմելով, շարունակել է, որ բազմաթիվ հարթակներում քննարկվում է այդ հարցը և, որ դա հանրությանը շատ է հետաքրքրում: ՀՀ վարչապետը նշել է, որ հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք:

Հովիկ Աբրահամայանը կարծում է, որ նախագծի սկզբունքը պետք է լինի այն, որ որևէ աշխատող հղի կին չտուժի

Share