Բաժին. Սոցիալական

Արգենտինան թերթաքարային հեղափոխության նախաշեմին է

Արգենտինայի խորհրդարանը երեկ հավանության է արժանացրել ածխաջրածնի արդյունահանման վերաբերյալ օրենսդրության բարեփոխումը, որը կոչված է օգնել երկրին` արդյունավետորեն յուրացնել թերթաքարային հանքերը` այսպիսով փորձ անելով կրկնել ԱՄՆ հաջողությունն այդ ոլորտում, գրում է Financial Times-ը:

Մասնավորապես, արգենտինական իշխանությունները հույս ունեն օտարերկրյա ներդրողներին գրավել Vaca Muerta հանքավայրի շահագործման համար: ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով` Արգենտինան ունի 21,տրլն խմ ծավալի թերթաքարային գազի պաշարներ` այդ ցուցանիշով աշխարհում գրավելով 3-րդ հորիզոնականը` Չինաստանից և ԱՄՆ-ից հետո: Թերթաքարային նավթի պաշարներով` երկիրը գտնվում է 4-րդ տեղում:

Vaca Muerte-ում արդեն փորձել են հիմնվել ոլորտի այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսիք են ամերիկյան Chevron-ը, բրիտանա-նիդերլանդական Royal Dutch Shell-ը, ֆրանսիական Total-ը և մալազիական Petronas-ը` սակայն ներդրումների ոչ մեծ ծավալով:

Share