Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. Գործարար էթիկան՝ կառավարման գործիք

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բիզնես-առաջնորդության կարևորագույն սկզբունքները ներկայացրել է Առաջնորդության դպրոցի լսարանին: Տարբեր ոլորտների ապագա մասնագետների շրջանում կազմակերպվող այսօրինակ հանդիպումները կարևոր են` երիտասարդներին կառավարման պատրաստ ձևաչափ ներկայացնելու առումով: 

«Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել գործարար էթիկայով: Մեր առաջընթացը պայմանավորված է այն որպես կառավարման գործիք կիրառելու մոտեցմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ձևավորված արժեհամակարգի հիմքում կառավարման քաղաքակիրթ մշակույթն է: Այն ենթադրում է ճկուն ռազմավարություն, աշխատանքային առողջ միջավայրի ապահովում, գործատու-աշխատակից օղակում հարգանքի ու վստահության ձևավորում, աշխատակցի դերի գնահատում, նրա իրավունքների պաշտպանություն և առաջընթացի ձգտում: Մոտեցման այս ձևաչափը երազանքից նպատակի հասնելու միջոց է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև բիզնես կառավարման միջոցով հարգանք վաստակելու և բարձր վարկանիշի ձևավորելու կարևորությունը: Հանդիման ինտերակտիվ ձևաչափը լսարանին թույլ է տվել ստանալ ամենատարբեր հարցերի պատասխաններ:

Դասախոսությանը հնարավորություն էին ստացել առցանց հետևել նաև մի խումբ ուսանողներ Արցախից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցի շնորհիվ:

Share