Բաժին. Սոցիալական

Բրիտանիայում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ կրճատվել են սոցապահովման ծախսերը

Մեծ Բրիտանիայում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ կրճատվել են սոցիալական ապահովության համար հատկացվող ծախսերը ինչպես իրական, այնպես էլ` անվանական արտահայտությամբ: Այս մասին են վկայում Միացյալ Թագավորության Աշխատանքի և կենսաթոշակային ապահովման նախարարության հրապարակած տվյալները:

Financial Times-ի փոխանցմամբ` մարտի 31-ին ավարտված ֆինանսական տարում այդ ծախսերը իրական արտահայտությամբ նվազել են 5 մլրդ ֆունտ ստերլինգով (գրեթե 8 մլրդ դոլար)` հարկահանության համակարգում կատարված որոշակի փոփոխությունների, ինչպես նաև հաշմանդամներին ու գործազուրկներին տրամադրվող նպաստների կրճատման հաշվին:

Նախարարության հրապարակած տվյալներով` սոցապահովման համակարգում հայտնաբերված սխալներն ու խարդախությունները նախորդ ֆինանսական տարում բրիտանական կառավարությանն արժեցել են 1,2 մլրդ ֆունտ ստերլինգ, ինչը հավասար է ընդհանուր ծախսերի 0,7%-ին:

Share