Բաժին. Սոցիալական

Beeline-ի աջակցությամբ վերանորոգվել է Արտանիշ համայնքի մշակութային համալիրի շենքը

Beeline-ը հայտարարում է Արտանիշ համայնքի մշակութային համալիրի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին։

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են դեռևս սեպտեմբեր ամսին։ Կատարված ներդրումների արդյունքում ամբողջովին վերանորգվել է շենքի տանիքը, իսկ նոր շունչ ստացած համալիրն այժմ պատրաստ է կրկին ծառայելու համայնքի բնակիչներին։

«2014 թվականի ընթացքում Beeline-ն իրականացրել է մի քանի տասնյակ սոցիալական ծրագրեր՝  նպատակ ունենալով օգնել մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը։ Մարզերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մենք, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, մեր մասնակցությունն ունենք շրջաններում առկա կրթական, բնապահպանական և սոցիալական խնդիրիների լուծման գործում։ Մեր աջակցությունը լինելու է շարունակական և  աշխատելու ենք այնտեղ, որտեղ մեր օգնությունը հատկապես պահանջված է»,- նշեց Հայաստանում Beeline-իԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Մշակութային համալիրի շենքը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակներում և հանդիսանում է միակ մշակութային կառույցն ողջ համայնքում։ Համալիրում այս պահին գործում է գրադարան, ակումբ և միջոցառումների համար նախատեսված դահլիճ։  

Նշենք, որ ավելի վաղ Beeline–ն Արտանիշ համայնքի դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար ուսուցողական շրջայց է կազմակերպել դեպի Beeline կապի թանգարան, հաճախորդների սպասարկման ծառայություն և տեխնիկական ստորաբաժանումներ։

Share