Բաժին. Սոցիալական

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  01-ին՝ ժամը 18:30-ի  դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Լոռու,  Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Հրազդանի, Մարտունու, Սիսիանի  տարածաշրջաններում  և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է  ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share