Բաժին. Սոցիալական

Օբաման կոնգրեսից 6,18 մլրդ դոլար է խնդրել Էբոլայի դեմ պայքարի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսից 6,18 մլրդ դոլար է խնդրել` Էբոլա տենդի դեմ Միացյալ Նահանգների և Արևմտյան Աֆրիկայի տարածքում պայքարելու համար: Այս մասին գրում է The Hill-ը:

«Առանց լրացուցիչ ֆինանսավորման Էբոլայի դեմ չենք կարող պայքարել,- հայտարարել է Օբաման:-Սա սուրբծննդյան հրաշալի նվեր կլինի ամերիկացիների և համայն աշխարհի համար…Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր ժողովրդին` մյուս երկրներին ցույց տալով մեր առաջնորդությունը»:

Առաջիկայում կոնգրեսը պետք է կամ ընդունի կամ մերժի Օբամայի առաջարկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին Աֆրիկայի տարածքում կենսաբանական զենք գործադրելու և Էբոլա տենդը տարածելու համար:

Share