Բաժին. Սոցիալական

Ամբողջությամբ ավարտվել է շախմատի դպրոցներ հիմնելու 2014թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի  հետ միասին մասնակցել է շախմատի հերթական նորաստեղծ դպրոցների հանդիսավոր բացման արարողություններին: 

Մայրաքաղաքի Նոր Նորք, Էրեբունի և Կենտրոն վարչական  շրջանների շուրջ 800 շախմատասեր փոքրիկների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորաստեղծ դպրոցներն ունեն կահույքով և պարագաներով կահավորված դասասենյակներ ու դահլիճներ, նաև ապահովված են սանհանգույցներով: Պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նորաբաց դպրոցներում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին:

Հարկ է նկատել, որ մայրաքաղաքում գործող շախմատի բոլոր դպրոցներն լիովին կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծված են բոլոր պայմանները: Պատասխանատուներն իրենց հերթին նկատել են, որ, շախմատի դպրոցների թվին զուգահեռ, մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:

Share