Բաժին. Սոցիալական

2015-ին մարդասիրական օգնության համար անհրաժեշտ կլինի ռեկորդային 16 մլրդ դոլար. ՄԱԿ

ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով` 2015թ. մարդասիրական օգնության ֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի ռեկորդային 16 մլրդ դոլար, հաղորդում է BBC-ն: Այդ միջոցների ճիշտ կեսը կհատկացվի սիրիական հակամարտությունից տուժածներին: Մարդասիրական առաքելության ղեկավարը գումարի այս չափը որակել է «աննախադեպ»: Ողջ աշխարհում ՄԱԿ-ը օգնություն կտրամադրի 57 մլն մարդու:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (UNWFP) հայտարարել էր Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում 1,7 մլն սիրիացի փախստականներին տրամադրվող պարենային օգնությունը դադարեցնելու մասին: Միևնույն ժամանակ, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հովանավորներին կոչ է արել 1,68 մլրդ դոլարի օգնություն հատկացնել զինված հակամարտությունների տարածքներում գտնվող բնակիչներին:

Share