Բաժին. Սոցիալական

Ավստրալիան 165 մլն դոլար է նվիրաբերել Կանաչ կլիմայական հիմնադրամին

Երեկ Լիմայում կայացած ՄԱԿ-ի բանակցությունների ընթացքում Ավստրալիան 165 մլն դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ի Կանաչ կլիմայական հիմնադրամին, որի խնդիրը գլոբալ տաքացման հետևանքների դեմ պայքարն է: Խոշոր ներդրում է արել նաև Բելգիան` հիմնադրամի միջոցները համալրելով 64 մլն դոլարով: Այսպիսով, 24 երկրների կողմից կատարված ներդրումների արդյունքում հիմնադրամի ծավալն այժմ կազմում է 10,14 մլրդ դոլար:

ՄԱԿ-ի Կանաչ կլիմայական հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին: Կենտրոնակայանը հարավկորեական Սոնդո քաղաքում է: Հիմնադրամի խնդիրը ֆինանսների կառավարումն է, որոնք հատկացվում են զարգացող երկրների կողմից` նոր տեխնոլոգիաների ներմուծման համար, և որոնք հնարավորություն են ընձեռում էապես բարելավել գլոբալ բնապահպանական վիճակը:

Share