Բաժին. Սոցիալական

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության ավտոճանապարհներին ձյուն է տեղում և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու  կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Գորիսի և Աշոցքի ավտոճանապարհներին  տեղում է  ձյուն:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share