Բաժին. Սոցիալական

«Շահող Կտրոն» վիճակահանության արդյունքները պարզ են

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2014 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

5    4    6    7    4    3    6    7

2014 թվականի դեկտեմբերի 13-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են նոյեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և 2015 թվականի հունվար ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները: 

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից դեկտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն նոյեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ 2015 թվականի հունվար և փետրվար ամիսների ընթացքում կընդունվեն հունվար ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները: 

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն հոկտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (85133229 շահող թվերով) նոյեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները: 

2014թ. դեկտեմբեր և 2015թ. հունվար ամիսների ընթացքում կընդունվեն նոյեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (92576766 շահող թվերով) դեկտեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share