Բաժին. Սոցիալական

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Թալինի, Աշոցքի, Մարտունու և Սիսիանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share