Բաժին. Սոցիալական

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է խորհրդանշական դաշույնով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ հրավիրված խորհրդակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկաներին ուղղված իր հաշվետու ուղերձում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է նախորդ տարին ու նախանշել 2015 թվականի հիմնական խնդիրներն ու անելիքները:

Առանձնակի կարևորելով բանակ-հասարակություն կապի ամրապնդումն ու ընդլայնումը՝ Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին, մարզպետներին ու հասարակական կազմակերպություններին համատեղ ծրագրերի իրականացման համար: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած ներդրման ու արդյունավետ համագործակցության համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է խորհրդանշական դաշույնով:

Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանն էլ պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:

Share