Բաժին. Սոցիալական

Լոնդոնում ավտոբուսային տրանսպորտի վարորդները գործադուլ են անում

Լոնդոնում ավտոբուսային տրանսպորտի վարորդները դուրս են եկել գործադուլի, որը կտևի մինչև հունվարի 14-ի առավոտը: Գործադուլավորները բողոքում են աշխատանքի վարձատրության անհավասար պայմանների դեմ:

Գործադուլի կազմակերպիչ Unite արհմիությունը հայտարարել է, որ վարորդներին դուր չի գալիս «նույն աշխատանքի դիմաց» տարբեր աշխատավարձ ստանալու հանգամանքը: Ներկայում` վարձատրության տարբերությունը 1 ժամի համար կազմում է մինչև 3 ֆունտ (4,5 դոլար)` 9,3 ֆունտից մինչև 12,3 ֆունտ (14,5 դոլարից 19 դոլար):

«Քաղաքում գործում է 18 տրանսպորտային ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը վարորդի հետ կնքում է սեփական աշխատանքային պայմանագիրը»,- ասել է Unite-ի ներկայացուցիչը: «Մինչդեռ` մենք ցանկանում ենք հասնել այն բանին, որ այդ ընկերությունները մշակեն միասնական տարիֆային ցանց, որը կներառեր քաղաքի ավտոբուսային տրանսպորտի ոլորտի բոլոր աշխատակիցներին»:

Նախնական տվյալներով` գործադուլին կմասնակցի մոտ 27 հազար վարորդ:

Share