Բաժին. Սոցիալական

Երևանի քաղաքապետարան. Ստացված բոլոր դիմումներին ու գրություններին պատասխան է տրվել սահմանված ժամկետում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել ամրապնդելու և բնակիչներին հուզող հարցերին ծանոթանալու նպատակով, սահմանված ժամանակացույցով, քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում վարչական շրջանների ղեկավարներն իրականացրել են 693 քաղաքացիների ընդունելություն: Թվով 16 հարցեր քաղաքապետարանի և վարչական շրջանների գործառույթներին չեն առնչվել, 49-ը լուծման փուլում են և 638 բնակչի տրվել է դրական պատասխան:

Share