Բաժին. Սոցիալական

Բացվել է Ucom ընկերության կողմից վերանորոգված 10-րդ համակարգչային դասարանը

Փետրվարի 11-ին, Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցում բացվել է «Յուքոմ»  ընկերության կողմից վերանորոգված և կահավորված ևս մեկ համակարգչային դասարան: Նոր վերանորոգված դասասենյակն ունի ժամանակակից կահավորում, 10 նոր համակարգիչ, 20 Մբ/վ արագությամբ ինտերնետ, ինչը հնարավորություն կտա աշակերտներին հնարավորինս արագ գտնել պահանջված տեղեկատվությունը:

Թիվ 135 դպրոցի համակարգչային դասասենյակը թվով 10-րդն է «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: 

Բացման արարողությանը ներկա էին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, թիվ 135 դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Ինչպես իր բացման խոսքում նշել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը ընկերությունը մշտապես աջակցելու է Հայաստանի կրթության և գիտության ոլորտի զարգացմանը: Տնօրենը նշել է, ու Ucom ընկերությունը փորձելու է հնարավորությունների սահմանում օժանդակել դպրոցներին, համալսարաններին և գիտական հիմնարկներին: Հայսկ Եսայանը ավելացրել է, որ բանիմաց, ինֆորմացված ու բոլոր ասպարեզներում մրցունակ սերունդ ունենալու համար անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած և համաշխարհային զարգացումներին համընթաց քայլող դպրոցներ ունենալ:

Share