Բաժին. Սոցիալական

Աղբահանության և սանմաքրման «Sanitek s.a.r.l» միջազգային օպերատորը ծառայություններ է մատուցում նաև Դավթաշեն վարչական շրջանում

Մարտի 1-ից «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման գործառույթներ է իրականացնում մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Մինչ այդ, սակայն, Դավթաշենի տարածքում նախկին 240 աղբամանի փոխարեն տեղադրվել էր միջազգային չափանիշներին համապատասխանող 290 նոր աղբաման: Ընդորում, ծավալներով այս աղբամաններն ավելի մեծ են նախկիններից:

Նոր աղբամանններ են տեղադրվել նաև մասնավոր տնատիրության հատվածներում, որտեղ նախկինում աղբահավաք մեքենան որոշակի ժամերի էր լինում:

Դավթաշեն վարչական շրջանում հիմնական գործառույթները կիրականացնեն 6 մեքենասարքավորումներ:

Հիշեցնենք, որ «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման գործառույթներն սկսել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից: Դավթաշենից հետո ընկերությունը նմանատիպ գործառույթներ կստանձնի նաև Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում, իսկ  քաղաքի արևելյան հատվածում (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններում) այդ ծառայությունները կմատուցի հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլթ» ընկերությունների կոնսորցիումը:

Share