Բաժին. Սոցիալական

Որքա՞ն երեխա է ծնվել Երևանում մարտի 6-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում

Մարտի 6-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 46146 քաղաքացի: 

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5475 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 957 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: 

Մարտի 6-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա` 201 տղա և 211 աղջիկ:

Share