Բաժին. Սոցիալական

Հաստատվել է ԲՈւՀ-երի 2015/2016 ուսումնական տարվա ուսման վարձի լրիվ փոխհատուցման ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների: Նիստում հաստատվել են նաև բուհերի՝ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2015/2016 ուս.տարվա առկա ուսուցմամբ, ինչպես նաև ասպիրանտուրայի, օրդինատուրայի, ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի, դոկտորանտուրայի ընդունելության տեղերը:

Share