Բաժին. Սոցիալական

Beeline-ը և «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամն ամփոփեցին երիտասարդական ծրագրերի շուրջ համագործակցության արդյուքները

Beeline-ը և «Պրոֆեսիոնալներ» հիմնադրամն ամփոփեցին երիտասարդական ծրագրերի շուրջ համագործակցության արդյուքները, որի շրջանակում իրականացվել են երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ: Համագործակցության նպատակն էր նաև համախմբել տարբեր մասնագիտական խմբերի տաղանդավոր և ակտիվ երիտասարդներին՝ ներգրավելով նրանց ժամանակակից հասարակության ակտուալ սոցիալական խնդիրների  լուծման գործընթացում։ 

«Beeline-ը շարունակում է սոցիալական ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են երիտասարդների զարգացմանը և նրանց համար նոր հեռանկարների ստեղծմանը: Վստահ եմ, որ համագործակցության շրջանակում իրականացված բազմաթիվ միջոցառումները ոչ միայն երիտասարդ մասնագետներին հնարավորություն ընձեռեցին ներկայացնել սեփական գաղափարները, այլ նաև դարձան նոր գաղափարների և լուծումների զարգացման հարթակ, որոնք հաջողությամբ կիրագործվեն` դարձնելով կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։          

Համագործակցության շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնագետների համայնքի ձևավորման նպատակով կազմակերպվել են բաց քննարկումներ, որոնց մասնակցել է ավելի քան 400 երիտասարդ մասնագետ տարբեր բնագավառներից: Մասնավորապես, ծրագիրը ներառում է միջոցառումներ` ուղղված առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը, ինչպես նաև բժշկական և կենսաբանական մասնագիտացում ունեցող ուսանողների զարգացմանը։

Ծրագրի շրջանակում կազմակերպվել են բաց քննարկումներ Ռուս-Հայկական Սլավոնական Համալսարանի` կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ: Քննարկումների արդյունքում հրատարակվել է ուսանողների կողմից ներկայացված զեկույցների ժողովածու:

Share