Բաժին. Սոցիալական

Ucom. վաղը մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը

Հունիսի 6-ին ժամը 12.30 Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` «ջութակ» մասնագիտությամբ։ Մրցույթի մեկնարկը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան տուն թանգարանում:

Մրցույթին կմասնակցեն երիտասարդ երաժիշտներ տարբեր երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Ռումինիա, Ավստրիա, Կորեա, Ճապոնիա, Սերբիա, Էստորիա, Ուկրաինա, Վենեսուելա, Ղազախստան, Լիբանան, Իրան, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Բելառուս, Չինաստան։

Մրցույթի աջակիցն ու հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է: 

Share