Բաժին. Սոցիալական

«Ռոստելեկոմը» պարգևատրեց աբովյան քաղաքում շախմատի բլից մրցաշարի հաղթող պատանիներին

Հոկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում անցկացվեց «Ռոստելեկոմի» հետ համատեղ կազմակերպված կայծակնային շախմատի մրցաշարը։ Մասնակացում էին դպրոցի 55 սաներ և յոթ տուրերի արդյունքներով հաղթող ճանաչվեցին երեք հաջողակները։ Երիտասարդ շախմատիստներին  հայաստանյան «Ռոստելեկոմի» ղեկավար Հայկ Ֆարամազյանը մրցանակներ հանձնեց պաշտոնական պայմաններում՝ ընկերության կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում։ Ընդգծելով շախմատի կարևորությունը ճկուն մտքի և մտածողության ձևավորման գործում՝ ընկերության ղեկավարը մեծ հաջողություններ մաղթեց պատանիներին։

Երեկոյան միջոցառումը անց էր կացվում Աբովյանի մշակույթի տանը։ Հյուրերի թվում էին Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից, Ռոստելեկոմի հավատարիմ բաժանորդներն ու հրավիրված քաղաքացիներ։ Երեկոյի ընթացքում՝ պատանի շախմատիստների մրցանակաբաշխությունից հետո, հնչեցին սիրված երգեր Արսեն Գրիգորյանի, Հասմիկ Կարապետյանի և Վարդան Բադալյանի կատարմամբ, ներկայացվեց Ռոստելեկոմի Սմարթ հեռուստատեսությունը, որի միջոցով էլ քիչ անց կազմակերպվեց հյուրերի կողմից ընտրված ֆիլմի դիտում։ ՈՒրախ և անկաշկանդ մթնոլորտում հուրերը վայելեցին իրենց երեկոյան կինոդիտումը։

Նշենք, որ Աբովյանի շախմատի դպրոցը հիմնադվել է 2006թ․դեկտեմբերին։ Դպրոցում ուսանում են 500 տարբեր տարիքի աշակերետներ։ Դպրոցի սաները մասնակցել և շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ շախմատի աշխարհի առաջնության, հանրապետական և մարզային մրցաշարերի։ Այստեղ են կազմակերպվում նաև ՀՀ Կոտայքի մարզի բոլոր շախմատի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։

Share