Բաժին. Սոցիալական

24.6 մլն դրամ՝ սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար

Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Ուսման վարձավճարի փոխհատուցումը սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկն է: Կառավարության որոշմամբ սիրիահայ ուսանողների 2015-2016թթ. ուստարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար պետբյուջեից կհատկացվի 24,656.0 հազ. դրամ:

Share