Բաժին. Սոցիալական

Beeline. կրթական ծրագրեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացնում են «Ինչ են պատմում զարդանկարները» նոր կրթական ծրագիրը, որն իրականացվում է կենտրոնում գործող «Շունչ» ցուցահանդեսի շրջանակում:

Ծրագրի առաջին մասում մասնակիցները դիտում են ցուցադրությունը, ծանոթանում ներկայացված «Շունչ» նախագծին: Այնուհետև, կենտրոնի Ստեղծագործական սրահում ներկայացվում է տեսանյութ զարդարվեստի մասին՝ ցույց տալով վերջինիս կապը ճարտարապետության, արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև ժամանակակից դիզայնի հետ: Ամփոփելով սրահում ներկայացվածն ու տեսանյութը՝ մասնակիցները ստեղծում են իրենց զարդանկարները: Մինչ այսօր իրականացվել է «Ինչ են պատմում զարդանկարները» ծրագրի շուրջ 12 պարապմունք, որին մասնակցել է 230 դպրոցական:

«Հետևելով ծրագրերի ընթացքին, շփվելով  երեխաների և նրանց ծնողների հետ, ծանոթանալով նրանց ստեղծագործական աշխատանքներին և արձագանքներին, շատ տպավորիչ է, որ կարողանում ենք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ։ Եկենք միասին, Ամանորի նախաշեմին մաղթենք մեր երեխաներին նոր ձեռքբերումներ, պայծառ տրամադրություն և մեծ ոգևորությունն, իսկ մենք մեր հերթին կփորձենք երեխաների և նրանց ծնողների կյանքն դարձնել էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Տաթև Այրումյանը:

«Ինչ են պատմում զարդանկարները» ծրագիրը մեր մշտական գործընկեր Beeline-ի հովանավորությամբ իրականացվող կենտրոնի նոր կրթական նախաձեռնությունն է, որի շրջանակներում հարյուրավոր դպրոցականներ թանգարանի ստեղծագործ միջավայրում հաղորդակից են դարձել «Շունչ» ցուցադրությանը, ձեռք բերել նոր գիտելիքներ: Բարձր ենք գնահատում Beeline–ի շարունակական հովանավորությունը, որի շնորհիվ կենտրոնի մշակութային փորձը հասանելի է դառնում երեխաների և պատանիների լայն շրջանակներին, նպաստելով թանգարանի՝ որպես կարևորագույն կրթական հարթակի հաստատմանը»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

Share