Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ․ բարելավված բնակարանային պայմաններ` Արագածոտնի մարզի 10 ընտանիքի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում 2015թ.-ին ավարտվել է  կիսակառույց 21 տան շինարարություն, ևս 19-ը վերանորոգվել է, որից  10-ը՝ Արագածոտնի մարզում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են սահմանամերձ Գետափ համայնք: Ծրագրի շրջանակներում Գևորգյանների ընտանիքը հիմնովին նորոգել է տան տանիքը: 

Գևորգյաններն ապրում էին կես դար առաջ կառուցված տանը. տանիքը վաղուց ծակոտկեն էր դարձել, և ամբողջ խոնավությունը քայքայում էր տունը:

«Միշտ երազել եմ հարմարավետ տուն ունենալ: Երբեմն ավելի դժվար է տուն նորոգելը, քան կառուցելը: Տարիներն անցան ու երեխաներս մեծացան առանց կենցաղային տարրական պայմանների: Գարնանը, երբ կազմակերպությունից այցելեցին մեզ՝ հույս անգամ չունեինք, թե մեր ընտանիքն էլ կարող է ծրագրում ընդգրկվել: Տանիքի կառուցումը խթան հանդիսացավ, որ սանհանգույցն ու խոհանոցն էլ նորոգենք: Աստված օրհնի ձեզ»,-ասել է Գևորգյանների ընտանիքի մայրը՝ Սուսաննան :

«Այն արդյունքները, որոնք մենք հրապարակում ենք իրականացրած ծրագրերի շրջանակներում, մեզ համար պարզապես թվեր չեն, դրանք մարդկային ճակատագրեր են: Եթե աջակցություն ստացած եւ խնդիրները հաղթահարած ընտանիքներն իրենցից հեռացնեն ապրած դժվարությունների հիշողությունը եւ լավատեսությամբ լցվեն, ուրեմն մեր ծրագիրը կարելի է համարել հաջողված: Դա անչափ կարեւոր է ոչ միայն տան ավագների, այլեւ այդ հարկի տակ մեծացող երեխաների, մեր հասարակության համար: Հուսահատությունը թուլացնող հոգեվիճակ է, իսկ մեզ հարկավոր է ամրանալ», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այնքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար.  երբ տունը հարմարավետ է, իսկ տանիքն  ամուր՝ մյուս խնիրները համեմատաբար հեշտ է լուծել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության  ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: 2007թ.-ից մեկնարկած համագործակցության շնորհիվ,  ծրագրից  օգտվել է  93 ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  450-ից ավելի  ընտանիքների:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share