Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ․ Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությունը՝ սահմանամերձ խաչիկցիներին

Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ համայնքում բնակարանային խնդիր է լուծվել ևս երկու ընտանիքի համար: Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցության արդյունքում՝ ավարտին է հասցվել կիսակառույց մեկ տան շինարարություն և մեկ տանիքի վերանորոգում:  Բնակարանաշինության ծրագրով շինարարական աշխատանքների կազմակերպումը դարձյալ  ստանձնել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»:

Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելել են Խաչիկ համայնք՝ ընտանիքների հետ բնակարանամուտի բերկրանքը կիսելու համար:

Կուրեխյանների ընտանիքն ամիսներ առաջ ապրել է 4-րդ կարգի վթարային տանը, որը վերանորոգման ենթակա չի եղել: Ավելին, առկա է եղել ամեն վայրկյան դրա փլուզման վտանգը: Ընտանիքը 4 տարի առաջ նոր տան շինարարություն է սկսել, սակայն կառուցել է միայն պատերն ու ծածկը: Կիսակառույցն ավարտին հասցնելու հարցում անհրաժեշտ է եղել աջակցություն, որը դրսևորվել է:  Այժմ ամեն ինչ այլ է. ընտանիքը զգում է բարի կամքի դրսևորման հրաշագործ ուժը: 

«Մեր գյուղը սահմանին է և, ինչ որ տեղ, մենք սովորել ենք ապրել վտանգի զգացումով: Առավել քան սարսափելի է, սակայն այն, երբ գիտակցում ես, որ ոչ թե թշնամին, այլ քո սեփական տունը կարող է վտանգել ընտանիքիդ կյանքը: Իմ ընտանիքը մեկն էր նրանցից, որն ապրում էր 4-րդ կարգի վթարային կացարանում: Մեծ մարդու մեծ աջակցության շնորհիվ՝  մենք այսօր ոչ միայն ապահով, այլև բարեկարգ ու հարմարավետ տուն ունենք: Անկեղծ ասած՝ անակնկալ չէր. հավատում էինք, որ պարոն Յիրիկյանն անտարբեր չի մնա: Աստված օրհնի նրան ու իր ընտանիքը»,-ասել է Կուրեխյանների ընտանիքի հայրը՝ Կամոն:

Կուրեխյանների հարևանությամբ բնակվող Հովհաննիսյանների համար էլ անցած տարին բարեբեր է եղել. Ռալֆ Յիրիկյանի աջակցության շնորհիվ, ընտանիքին հաջողվել է նորոգել ազբեստե հնամաշ տանիքը, որն ամբողջովին քայքայվել էր, անձրևն ու ձնհալի ջրերն էլ քայքայում էին տունը:

«Կան մարդիկ, ովքեր իրենց էությամբ՝ աշխատանքում, ընտանիքում, առօրյայում, ամեն վայրկյան ցույց են տալիս մարդասեր լինելու դասական օրինակը: Անհնար է Ռալֆ Յիրիկյանին պատկերացնել առանց որևէ մեկին աջակցելու: Իմ ու ընտանիքիս անունից մեր երախտիքի խոսքն եմ ուզում ասել նրան ու իր ընտանիքին՝ մեզ օգնության ձեռք մեկնելու համար»,-ասել է Հովհաննիսյանների ընտանիքի հայրը՝ Վարդանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  460-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share