Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ․ բնակարանամուտ Կոտայքի մարզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրով 2015թ. տարեվերջին Կոտայքի մարզում ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն և վերանորոգվել է ևս մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Մայակովսկի համայնք՝ երկու ընտանիքների արդեն բարելավված բնակարանային պայմանները տեսնելու և միասին նրանց ուրախությունը կիսելու համար:

Արթուր Անտոնյանի ընտանիքը 13 տարի բնակվել է հայրական տանը. 11 անձ՝ երեք սենյականոց բնակարանում: Նրանց համար հինգ տարի որպես տանիք է ծառայել նաև արտերկրում գտնվող հարևանի տունը: Արդեն մի քանի տարի է Անտոնյանները սկսել են իրենց տան շինարարությունը, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել այն:

«Տուն ունենալը երազ էր ինձ համար: Երեխաներս հասակ են առել տնից տուն տեղափոխվելով՝ այդպես էլ սեփական անկյուն չունենալով: Հարազատ տան պատերի ջերմության զգացումը չի կարելի համեմատել ոչինչի հետ: Հիմա մեր երջանկությունն ու երախտագիտությունն անսահման են»,-ասել է Նաիրա Անտոնյանը՝ ընտանիքի մայրը:

«Արդյունքի առումով՝ այս ծրագրով իրականացվող բոլոր միջոցառումները նույնն են. բնակարանամուտ է նշվում: Տարբեր են, սակայն, շահառու դարձած ընտանիքների զրկանքներն ու տարիների ապրումները: Մեծ ձեռքբերում է հուսահատությունից անորոշության մեջ հայտնված ընտանիքներին դրական լիցք հաղորդելը: Որքան բարություն և դրական էներգիա հաղորդվի այսպիսի ընտանիքներին, այնքան արդյունավետ կլինի տունը շենացնելու, արժանի զավակներ դաստիարակելու և երկրին օգտակար լինելու նրանց նպատակը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հերթական հաջողությունն է, որին այսօր ականատես ենք լինում: Հերթական հայ ընտանիքն է, որ այսուհետև ամուր հիմքերի վրա է կանգնած: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ տարիների համագործակցության արդյունքում 93 ընտանիքի համար լուծվել է տան խնդիրը, ինչը նոր հնարավորությունների ու հաջողությունների հիմնաքար է դարձել այդ ընտանիքների համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից ի վեր իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում,  ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  460-ից ավելի  ընտանիքների:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share