Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ․ հերթական բնակարանամուտը Շատինում

Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին Վայոց Ձորի Շատին գյուղում երկու ընտանիք վերանորոգել է տանիքը և մեկ ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելել են Շատին համայնք՝ շինարարությունն ավարտած ընտանիքների հետ բնակարանամուտ նշելու համար:

Գյուլնազարյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքը տարիներ ի վեր ապրել է քարաթափման գոտում գտնվող տանը, առանց տարրական հարմարությունների, ամեն օր աչքի առաջ ունենալով փլուզման վտանգը: 2008թ.-ից ի վեր ընտանիքը սկսել էր նոր տան շինարարությունը՝ գյուղամիջի ապահով տարածքում, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն:

«Տարիների երազանքն է, որ այսօր ի կատար է ածվել: Վերջապես ընտանիքս ապահով ու հարմարավետ տուն ունի, կարող ենք հանգիստ քնել՝ առանց վախենալու, որ մեր տանիքը մեր գլխին փուլ կգա: Անչափ շնորհակալ եմ»,-ասել է ընտանիքի պապը՝ Սերյոժան:

«Այս մարդկանց երջանկությունը, վերագտած հույսով և վստահությամբ լի աչքերը և ժպիտները ոգևորում են մեզ, ուժ ու եռանդ են տալիս՝ շարունակելու մեր աշխատանքը: Դրանք վկայում են այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք, և մենք պատրաստակամ ենք շարունակելու այդ ուղին՝ արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելով ավելի շատ ընտանիքների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում 2015թ.-ին 40 ընտանիք, կարծես, զարթոնք ապրեց: Յուրաքանչյուր կառուցված կամ նորոգված տան հետ ընտանիքը վերագտնում է ոչ միայն կորած հույսերը, այլև ձերբազատվում է թերարժեքության բարդույթից: Տունը ընտանիքի համար դառնում է այն վայրը, որտեղից նոր հորիզոններ են բացվում»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը  228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  460-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share