Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ. բաց դռների օր ԵՊՀ ուսանողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական Բաց դռների օրվա հյուրերն էին Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» բաժնի 30 ուսանող:

Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ուսանողների ցանկությունը՝ ծանոթանալ ընկերության գործունեությանը, կորպորատիվ կառավարման մշակույթին, կառուցվածքին և որակի կառավարման առանձնահատկություններին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծառայություններ մատուցող ընկերություն է, նույնչափ, որչափ և ՏՀՏ ընկերություն: Ընկերությունը կարող է ունենալ կատարյալ գործառնական համակարգեր, այդ թվում՝ ամենաառաջադեմ տեխնոլոգիա, ենթակառուցվածք, բարձր արդյունավետություն, լավագույն կադրեր, բայց թերանալ բաժանորդների սպասարկման հարցում: Բաժանորդների սպասարկումը ժամանակակից աշխարհում կիրառական գիտակարգ է կարծես դարձել: Այն մրցակցային առավելություն ապահովելու առանցքային միջոց է: Բաժանորդների սպասարկման սկզբունքները գրեթե նույնն են բոլոր ոլորտներում և ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է ձեզ հետ կիսելու իր գիտելիքը, քանի որ դուք եք ապագայում Հայաստանում տուրիզմի զարգացման և  միջազգային մակարդակում երկիրը բնական և մշակութային դիտարժան ուղղություններից մեկը դարձնելու համար պատասխանատուն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Share