Բաժին. Սոցիալական

Beeline․ ամանորյա մանկական տոնական ծրագիր՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվեց տոնական միջոցառում՝ «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ավանդական ստեղծագործական ծրագիր նախատեսված երեխաների համար: Ձմեռ Պապի ու Ձյունանուշի օգնությամբ երեխաները ստեղծեցին Ամանորի զարդարանքներ և տոնածառ, որը տեղադրեցին  Կենտրոնի Այցելուների կենտրոնում:

Կրթական անվճար ծրագրին մասնակցեցին 5 տարեկանից բարձր ավելի քան հարյուր երեխա, ովքեր նախապես գրանցվել էին  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։

«Երեխաների կողմից ամենասիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է նրանց պարգևել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն և վառ զգացողություն։ Հաշված օրեր են մնացել ամանորյա տոներին, և մենք ուրախ ենք, որ Beeline-ի հետ ամանորյա բարձր տրամադրությունը և վառ զգացողությունները հերթական անգամ փոխանցեցինք մեր երեխաներին: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս միջոցառման շնորհիվ օգնել երեխաներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը և այս օրը վերածել անմոռանալի հեքիաթի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է իր բարի ավանդույթը՝ երեխաներին մասնակից դարձնելով Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշքին: Այս ստեղծագործական ծրագրի միջոցով փոքրիկները ոչ միայն վայելում են գալիք տոների բերկրանքը, այլև դառնում են դրա կերտողները՝ ստեղծելով համապատասխան զարդարանքներ և խաղալիքներ տոնածառի համար: Լիակատար ուրախությամբ և ջերմությամբ պարուրված՝ երեխաներն իրենց հետ տանում են ծրագրի ընթացքում ստեղծած տոնական պարագաներն ու Ձմեռ Պապի և Ձյունանուշի նվերները՝ Կենտրոնի ացելուներին թողնելով իրենց ստեղծած խաղալիքներով զարդարված յուրօրինակ տոնածառը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ ծրագրիը հովանավորելու համար», – մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը Beeline-ի աջակցությամբ համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Share