Բաժին. Սոցիալական

Էլեկտրական հեծանիվներ գնելու համար Օսլոյի քաղաքապետարանը բնակիչներին գումար կտրամադրի

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ղեկավարները բավական լուրջ են վերաբերում էկոլոգիական խնդիրներին, այս իսկ պատճառով արդեն արգելվել է դիզելային շարժիչներով մեքենաների մուտքը քաղաք, 2019թ.-ից կարգելվի ներքին այրման շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքի կենտրոն, իսկ 2025թ.-ից վերոնշյալ տրանսպորտային միջոցներին կարգելվի մուտք գործել Օսլոյի տարածք։

Էկոլոգիական ծրագրերի բաղկացուցիչ մասերից մեկն էլ այն է, որ քաղաքային իշխանությունները 1 մլրդ դոլար են տրամադրել էլեկտրական հեծանիվների ձեռքբերման համար։ Ծրագիրը ենթադրում է էլեկտրական հեծանիվի գնի 50% փոխհատուցում, ինչը միջինը կազմում է 1200 դոլար։

Այժմ Օսլոյում գործում է էլեկտրական հեծանիվների վարձակալության 200 կետ, մեկ հեծանիվի վարձույթը ամռան համար կազմում է 35 ԱՄՆ դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share