Բաժին. Սոցիալական

Արդշինբանկ. «Ահեղ դատաստան»` աննախադեպ մեգաշոու

Արդշինբանկը «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուի գլխավոր հովանավորն է, մասնավորապես, երեկ երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած բացառիկ մեգաշոուն իրականություն դարձավ նաև Բանկի կողմից նվիրված հատուկ սարքավորումների շնորհիվ: Հենց այս սարքավորումների միջոցով Հայաստանում առաջին անգամ հնարավոր դարձավ ներկայացման ժամանակ ցուցադրել եռաչափ տեսապատկերաշար՝ լուսագունային յուրահատուկ ձևաչափով:

«Այն ինչ տեղի ունեցավ երեկ, իրոք աննկարագրելի էր, բացառիկ և խիստ տպավորիչ: Երեկ հայ հանդիսատեսն ականատատես եղավ ներկայացման յուրահատուկ և նորովի մատուցման, և ես առավել քան համոզված եմ, որ ստացած տպավորությունները և դրական զգացողությունները դեռ երկար կուղեկցեն նրանց: Մեզ համար մեծ պատիվ է լինել առաջատար ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտում, այլ նաև աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք իրենց տեսակով բացառիկ են և հետագայում մշակութային պատմության մի մասնիկն են կազմելու»,-նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը: 

«Ահեղ դատաստան» խորագրի ներքո ներկայացվեց Ջ.Վերդիի ՌԵՔՎԻԵՄԸ իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվում էր Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով: Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, ում Հունաստանում վստահվել է կատարելու Ջ.Վերդիի «Ռեքվիեմը» Մարիա Կալասի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում:

Հավելենք, որ «Ահեղ դատաստան» ներկայացումը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում իրականություն դարձավ նաև թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի և REC music հիմնադրամի ջանքերի և ներդրման շնորհիվ:

———-

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Share