Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. Ագարակաձոր գյուղի մանկապարտեզի ջեռուցման հարցն ընթացիկ տարում կլուծվի

Վայոց Ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզը գործում է 1981 թվականից՝ 37 տարի: Խորհրդային համակարգի փլուզումից հետո, շենքում ջեռուցման համակարգ չի եղել: Սաների հաճախումն ապահովելու համար, խնդրին տարիներ շարունակ տրվել է ժամանակավոր լուծում. շենքը ջեռուցվել է վառարաններով: Վառելափայտն էլ ապահովել են ծնողներն ու գյուղապետը: Ավելի ուշ, այդ ամենին փոխարինել են էլեկտրական սալիկները:

Լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով, մանկապարտեզը տարվա մեջ աշխատում է 7-8 ամիս: Խմբերում և ննջասենյակներում միացված մեկական էլեկտրական սալիկներով՝ համապատասխան ջերմաստիճան ապահովել չի հաջողվում: Կա երեխաների անվտանգության ապահովման խնդիր նաև: Ցածր ջերմաստիճանի պատճառով փոքրիկները հաճախ են հիվանդանում: Տուժում է նաև մանկավարժների աշխատանքը. Իրականացված կրթադաստիարակչական ծրագրերը հարկադրական պարապուրդների պատճառով արդյունք չեն տալիս:

«Եթե մեր մանկապարտեզում ջեռուցում ապահովվի և ամբողջ տարին աշխատենք՝ մեզ կհաջողվի երեխաներին լիարժեք նախապատրաստել դպրոց հաճախելուն: Երազում ենք մի օր այդ խնդիրը լուծված տեսնել և աշխատանքներն արդյունավետ կազմակերպել»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում, Ագարակաձորի մանկապարտեզի խնդիրն ընթացիկ տարում կլուծվի: Այն ներառվել է «Էկոգյուղերի ցանցի ստեղծում» ծրագրի՝ 2018 թվականի ցանկում: 

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share